Առաջին անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է սեղանի  թենիսի մրցաշար՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Մրցաշարը կազմակերպվել էր Քրեակատարողական ծառայության աջակցությամբ,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի, ինչպես նաև Երևանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Արթուր Պողոսյանի հետ համագործակցությամբ։

Խաղից առաջ խոսքով հանդես է եկել հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը, հաջողություն մաղթել ազատազրկված անձանց՝ ողջունելով խաղին մասնակցելու նրանց պատրաստակամությունը և ընդգծելով՝ օրը հատկանշական է նաև նրանով, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց շրջանում առաջին անգամ է անցկացվում սեղանի թենիսի մրցաշար։

Մրցմանը մասնակցել են առողջական տեսանկյունից ֆիզիկապես ունակ ազատազրկված անձինք։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Հ․ Սինանյանը Ռոբերտ Թամարյանի կողմից արժանացել է գավաթի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ազատազրկված անձինք՝ Ռ․ Մանկիկյանը և Ա․ Օհանյանը՝ պատվոգրերի։

Հիմնարկի պետի կողմից աջակցության համար շնորհակալագրեր են հանձնվել նաև Արսեն Մակվեցյանին և Արթուր Պողոսյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել