Լևոն Քոչարյանի գործով կան բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ փաստաբան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր իմ կողմից ներկայացված միջնորդությունը և նշանակել էր Լևոն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Արդեն ստացվել է Լևոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ վերջինիս մոտ փորձաքննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարված ստանալու հետևանքով, ինչպիսին կարող են լինել նաև ԲՌՈւՆՑՔԸ։ Միևնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լևոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով հնարավոր չէ։

Այս ամենը վկայում է նրա մասին, որ մինչ այդ ձեռք բերված ապացույցներով /բազմաթիվ ցուցմունքների, տեսագրությունների/ ինչպես նաև սույն եզրակացությամբ արդեն իսկ առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որի վերաբերյալ այսօր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել