ում և Վանաձորում, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետի մոտակայաքում գտնվող Տավուշի մարզի Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստում։
Աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ երկու կետերին.
- Երևան քաղաքում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին, ապրանքների բացթողումն առայժմ իրականացվելու է միայն հետևյալ ժամանակավոր պահպանման պահեստներից․
- «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Արարատյան 62/23, ծածկագիր՝ MHT00036),
- «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ ք. Երևան, Շիրակի 43, ծածկագիր՝ MHT00007):
- Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին արտահանվող ապրանքների ապրանքների բացթողումն իրականացվելու է․
- Վանաձորում տեղակայված մաքսային սպասարկման սրահից (հասցե՝ ք. Վանաձոր, Մոսկովյան 44, ծածկագիր՝ 05100030),
- Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստից (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10, ծածկագիր՝ MHT00018)։
Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել արտահանվող ապրանքների մաքսային սպասարկումը շուրջօրյա (24/7) ռեժիմով կազմակերպելու համար
- Հայտարարատուի կողմից աշխատանքային ժամերից (երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00) դուրս, ինչպես նաև հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների համար մաքսային հայտարարագրի և տարանցիկ հայտարարագրի (ТТ ТС) ապրանքների գտնվելու վայրի վերաբերյալ դաշտում նշել համապատասխանաբար․
- «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00036),
- «Վալենիսա» ՀՁ ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստ (ծածկագիր՝ MHT00007),
- ք․Վանաձորում տեղակայված մաքսային հսկողության գոտի (ծածկագիր՝ 05100030),
- ք. Այրումում տեղակայված «Դամուար գրուպ» ՍՊԸ ժամանակավոր պահպանման պահեստ (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Այրում, գործարարների 10 (ծածկագիր՝ MHT00018))։
- Նախքան հայտարարագրի գրանցումն իրականացնելը՝ մաքսային բոլոր վճարների (պետական տուրքի) վճարումը և «90009» դասակարգչի ներքո կցել վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել գործունեությունը` կարճ ժամանակում ավարտելով մաքսային գործին առչվող գործընթացները։
Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում: