Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին ստորագրել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքները և Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
.png)
