Այսօր վարչապետն իր արդարացի դժգոհությունն է արտահայտել եկեղեցիներում՝ բազմադարյա տաճարներում տիրող իրավիճակից, նրանից, որ երբեմն դրանք վերածվում են պահեստի կամ հին իրերի պահման տարածքների: Այս մասին գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Արել է դա որպես երկրի ղեկավար, որպես հավատացյալ՝ ամենևին չվիրավորելով Հայ առաքելական եկեղեցին:
Սակայն ի զարմանս, սկսած Միքայել ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավորներ իրենց բնորոշ ոճով փորձել են դա ներկայացնել որպես վիրավորանք Եկեղեցու հասցեին՝ իրենք չխորշելով ամենատգեղ որակումներից:
Սա դիագնոզ է»,-նշել է նա: