ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի լիցենզիան երկարաձգել է մինչև 2029թ. փետրվարի 1-ը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը, հայտնում են ՀԾԿՀ-ից։

Նշված որոշումն ընդունվել է հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 7-ի ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №ՀՕ-100-Ն օրենքով սահմանված անցումային կարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ որպես լիազոր մարմնի ՀՀ կառավարության հաստատած ծրագրից բխող դիրքորոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել