Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։