Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ երեկ Վեդի քաղաքից մայրը տաքսիով սրտխառնոց ունեցող 1,5 տարեկան որդուն տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Ժամեր անց վերջինիս հայտնել են, որ երեխան մահացել է։ Հարազատները նշել են, որ մինչ այդ երեխան առողջ է եղել, որևէ խնդիր չի ունեցել, հիվանդանոց տեղափոխելիս էլ ու դրանից հետո գիտակցություն է ունեցել։ Այդ ամենով հանդերձ՝ նրանք երեխայի մահվան համար մեղադրում են ԲԿ-ին։
ՔԿ-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: