Մի շարք ապրանքների մասով դրոշմավորման ժամկետը հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նույնականացման միջոցներով դրոշմավորումը մի շարք ապրարքների մասով հետաձգվել է, և պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի նախաձեռնությամբ, կարելի է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։

Ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն այսուհետ կարելի է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել