Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 29-ի որոշումներով՝ Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ՝ 6 տարի ժամկտով։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Քրիստինե Մելքոնյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,-նշված է որոշման մեջ։

  • Քրիստինե Մելքոնյանը 1999 թ․ ընդունվել է Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Հեռուստատեսությունում աշխատելուն զուգահեռ ստացել է լրագրության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների կենտրոնում՝ որպես հեռուստառադիոփորձագետ, ինչպես նաև «Նոյան տապան» և «Ար» հեռուստաընկերություններում։ 2000-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ «Առաջին» լրատվական ծրագրի մեկնաբան։ 2009-2010 թթ․ դասավանդել է Տնտեսագիտական համալսարանում, 2022-ից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2023-ից Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է։
  • Արա Շիրինյանը ավելի քան 20 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004-2018 թթ. ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ուղղությունը։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, եղել է բազմաթիվ փորձագիտական հանձնաժողովների անդամ, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել