Ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած բեռնատարին․ մեկ անձ տեղում մահացել է, վիրավորներ կան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 29-ին, ժամը 01:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել