15-ամյա տղան խոհանոցային դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 22-ին՝ ժամը 22․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը:

15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել