ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 29-ին` ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Volkswagenմա կնիշի միկրոավտոբուսը․ Opel մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, Opel մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։

Առողջապահության նախարար Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,-գրել է Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել