Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ստորագրել է որոշում, որում նշված է․ «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»։