43-ամյա կինը ներկայացել է բաժին և հայտնել, որ գողությունն ինքն է կատարել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 22-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ստացված հաղորդումը գողության վերաբերյալ էր: Գողացել էին օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային 150 հազար ռուբլի, 100 դոլար, 50 հազար դրամ, անձնագիր և այլ փաստաթղթեր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա մի կին։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա մայիսի 23-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է գողացել դրամապանակը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել