Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 22-ին որոշում է ստորագրել, որով Գոռ Մարգարյանը նշանակվել է «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Որոշման մեջ ասվում է․

«1. Գոռ Ստեփանի Մարգարյանին՝ 2025 թվականի մայիսի 23-ից նշանակել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

2. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»:

Լուսանկարը՝ Գոռ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել