Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտն ունի նոր խաղացող․ ՀՌՀ

Մայիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը

Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸն, որը ստացավ 113 միավոր:

Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝

  • «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր
  • «ՄԵՏԵՈ ԹԻՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ  – 100 միավոր
  • «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ  – 94 միավոր
  • «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ  – 113 միավոր

Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։

Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել