Սպանդանոցային ծագում ունեցող մսի վաճառքի դեպքում պարտադիր է փակցնել կառավարության սահմանած փաստաթղթերը, որոնք հաստատում են մթերքի սպանդանոցային ծագումը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. մայիսի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15․1-րդ մասը:

«Սպանդանոցային ծագում ունեցող մսի կամ այլ կենդանական ծագման մթերքի վաճառքի դեպքում պարտադիր է փակցնել կառավարության սահմանած փաստաթղթերը, որոնք հաստատում են մթերքի սպանդանոցային ծագումը՝ տեսանելի տեղում, որպեսզի սպառողները տեղեկացված լինեն մթերքի աղբյուրի մասին։

Օրենքի պահանջի խախտման դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝

  • Տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ից մինչև 100-ապատիկի չափով։
  • Կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք 150-ից մինչև 200-ապատիկի չափով։
  • Խնդրում ենք խստորեն պահպանել օրենքի պահանջները՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

 Տեսանելիությունը՝ վստահության հիմք է»,-հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել