Մահվան ելքով վթարի գնացքավարը ձերբակալվել է․ ՔԿ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով  (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գնացքավարը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել