Առողջապահության նախարարությունից պատասխանում են այն հարցին, թե արդյոք հաշմանդամություն ունեցող անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից կարող են օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով։
Ըստ նախարարության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնությունը ներառում է.
1) հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության խորը (1-ին խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված` անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են հետևյալ ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունները`
1. ատամի հեռացում
2. կարիեսի բուժում
3. պուլպիտի բուժում
4. պերիօդոնտիտի բուժում,
2) հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության ծանր (2-րդ խումբ) և միջին (3-րդ խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց ստոմատոլոգիական բժշկական օգնության հետևյալ ծառայությունները տրամադրվում են արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով`
1. ատամի հեռացում
2. կարիեսի բուժում
3. պուլպիտի բուժում
4. պերիօդոնտիտի բուժում:
Հիմքը` Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 3