«3-4 ամիս է որոշակի կազմակերպչական գործի մեջ ենք, Հայաստանի ողջ տարածքով։ Դրա 90 տոկոսը չի երևացել, դա եղել է հենց մեր ռազմավարությունը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ իերնք կազմակերպչական մեծ աշխատանքներ են կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության։
«Ես առավել քան համոզված եմ, որ մեր վերջին վերջակետն այս անգամ մենք դնելու ենք։ Այսօր-վաղը որոշում կայացնելու առջև ենք կանգնած, մի փոքրիկ բան կա։ Իմ մտածումն է, որ մենք ոչ թե չսխալվենք, այլ չձախողենք այս անգամ։ Եվ այդ պատճառով է, որ զգուշավոր ենք խոսելու, արտահայտվելու, մեր անելիքներն անելու մեջ։ Մի քանի հանգամանք կա, որ պետք է հասկանալի դառնան մեզ համար։ 2026 թվականի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Այս օրերին իրենք պետք է ջախջախվեն ուղղակի»,-ասաց Սրբազանը։