Այսօր առավոտյան Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնեցին, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Նշվում է, որ ահազանգը ստացվել էր մայիսի 24-ին, ժամը 22։04-ին։ Ավելի ուշ կրկին հաղորդագրություն տարածվեց, որ նույն ջրամբարից հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ անչափահաս տղան, հովիվի հետ, իրենց անասուններին տարել էին արոտավայր։
Iravaban.net-ը կապ հաստատեց Սարդարապատի համայնքապետի հետ։ Վրեջինս հայտնեց, որ գյուղում չէ և չի կարող մանրամասներ հաղորդել։ Սակայն իր, չճշտված տեղեկություններով՝ պատանին ու հովիվը իսկապես միասին են եղել, թե ինչ է տեղի ունեցել, որ երկուսն էլ հայտնվել են ջրամբարում՝ դեռ պարզ չէ։