Երիտասարդ նկարչուհի Մարիամ Վարդանյանի տաղանդը փոխանցվել է մայրիկից, պատմում է՝ նկարել սկսել է փոքրուց, բայց երբ եկել է մասնագիտությունն ընտրելու պահը, սկսել է մտածել երկու ուղղությամբ՝ կենսաբանություն կամ նկարչություն․ «Քննություններից մոտ մեկ ամիս առաջ որոշեցի, որ պետք է դառնամ նկարչուհի, ընդունվեցի Թերլեմեզյանի անվան պետական քոլեջ, այնուհետև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա»։
Սկզբնական շրջանում շատ է սիրել նկարել գյուղական տներ, կյանքի ու էներգիայի աղբյուր էր տեսնում դրանց մեջ։ Հետաքրքիր է, որ կիսավեր տներում կյանքը ավելի շատ է, քան նորակառույցներում, այսպես է ընկալում նկարչուհին։

«Հիմա արդեն ստեղծագործական աշխատանք եմ կատարում, փորձում եմ նկարել մարդկանց էմոցիաները՝ թռչունների, բույսերի հանդերձանքով»,-նշում է Մարիամը։
Մանրամասները՝ տեսանյութում։