Նոր հնարավորություն հայ վաճառողների համար Wildberries-ում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Wildberries-ը (ՌՎԲ ընկերություն՝ Wildberries և Russ-ի միավորում) ընդլայնում է իր լոգիստիկ հնարավորությունները Հայաստանում։ Այժմ Երևանի տեսակավորման կենտրոնում (ՍՊԿ) հասանելի է մատակարարումների ընդունումը «Wildberries-ի պահեստ» (FBW) մոդելով, այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։

Մինչ այժմ կենտրոնն աշխատել է միայն «Մարկետփլեյս» (FBS) մոդելով, սակայն այսուհետ հնարավոր է մատակարարել ապրանքները նաև արկղային (կամ՝ «կորոբ») ձևաչափով՝ FBW մոդելով։ Երևանի տեսակավորման կենտրոնում կընդունվեն բոլոր ապրանքային կատեգորիաները։ Տեղական վաճառողների համար սա նոր քայլ է դեպի ավելի հարմարավետ և մասշտաբային առցանց վաճառք։ FBW մատակարարումները սկսվել են ընդամենը մի քանի օր առաջ, բայց արդեն իսկ նկատվում է դրական տենդենց և աճող հետաքրքրություն։

Wildberries-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ամենօրյա  ռեժիմով աշխատում են ծառայությունների զարգացման և հայ վաճառողների ու արտադրողների համար առավելագույն շահավետ պայմանների ստեղծման վրա՝ ապահովելով վաճառքի աճ և հնարավորություն՝ դուրս գալու միջազգային շուկա։ Բացի FBW մոդելից, ընկերությունը շարունակում է աշխատել նաև «Վիտրինա» (DBS) և «Վիտրինա Էքսպրես» (EDBS) մոդելներով։ Այս մոդելների դեպքում վաճառողները լիարժեք վերահսկում են պատվերների գործընթացը՝ ապրանքների պահեստավորումից մինչև առաքում։

  • DBS մոդելը նախատեսված է ստանդարտ առաքումների համար։
  • EDBS մոդելը՝ էքսպրես առաքումների համար, որոնց իրականացումը կարող է լինել 30 րոպեից մինչև 4 ժամում՝ պատվերի պահից։

Այս մոդելները ներկայումս հասանելի են Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում։ Շուտով նախատեսվում է դրանց կիրառումը նաև մյուս երկրներում։

Ինչ են գնում Հայաստանում հենց տեղական արտադրողներից․
2025 թվականին հայկական արտադրության ամենապահանջված կատեգորիաներն են՝ կոսմետիկա և խնամքի միջոցներ, բիժուտերիա և զարդեր, կենցաղային քիմիա, սննդամթերք, տեքստիլ, ներքնազգեստ, հագուստ, աքսեսուարներ, ավտոքիմիա և ավտոկոսմետիկա, գրենական պիտույքներ և այլն։
Հատկանշական է, որ 2025թ․ հունվար-մայիս ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, մի շարք կատեգորիաներում գրանցվել է կտրուկ աճ։ Դա պայմանավորված է ինչպես լոգիստիկ հնարավորությունների ընդլայնմամբ, այնպես էլ նոր վաճառողների միացմամբ հարթակին։

Երևանի Արտաշիսյան 106 հասցեում գտնվող տեսակավորման կենտրոնի միջոցով հնարավոր է մատակարարել բոլոր տեսակի ապրանքներ՝ բացի սննդամթերքից, կենդանիների համար նախատեսված ապրանքներից և դյուրավառ նյութերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել