Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: