Երևան քաղաքում՝ մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։