Զուգընկերոջ սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ՆՆի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո ՆՆն տարայով լի ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնինինչի արդյունքում վերջինս մահացել է։

ՆՆի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականիզուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանությունը)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՆՆի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալորը բավարարվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել