Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: