Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը մի շարք երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի: Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նշվում է, որ Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կսահմանվի։

«Այս փոփոխության անhրաժեշտությունը հիմնավորվել է տնտեսական նկատառումներով։ Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և մարդկանց այցելությունը մեր երկիր, և մեր քաղաքացիների շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,- նշեց Միրզոյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ սա նաև կխթանի զբոսաշրջությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել