Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լճում իրականացվել է կարևոր բնապահպանական քայլ։
«Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել լիճ։
Այս գործողությունը մասն է իշխանի պոպուլյացիայի վերականգնման շարունակական ծրագրի: Շարունակական միջոցառումները թույլ կտան վերականգնել իշխանի պաշարներն ու պահպանել Սևանա լճի կենսունակությունն ու բնության հավասարակշռությունը։