Անտոմս երթևեկելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքը տուգանք է նախատեսում: Մասնավորապես`
Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի` չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքով նվազագույն աշխատավարձի հաշվարկման միավոր է սահմանված 1000 դրամը: