ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 385.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.58 դրամ (աճել է 3.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.29 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80 դրամ (աճել է 0.03 դրամով):