Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայսի 21-ին հրամանագիր է ստորագրել, որով Ռուբեն Պապյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
Հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Ռուբեն ՊԱՊՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։