«Դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասացի՝ ամեն ինչ տեղն է, էլի»․ Սերժ Սարգսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ ես զգամ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությանը բեռ եմ, ես վայրկյան անգամ չեմ հապաղի, երբ ես տեսնեմ։ Բայց երբ ես ինքս տեսնում եմ իմ ընկերների վերաբերմունքը, ես դա տմարդի արարք կհամարեի, եթե գնայի, տանը նստեի։ Ես չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն, մենք նստել ենք, այլևս ուրիշների համար տեղ չկա։ Դաշտն ազատ է թող դրսևորվեն, թող մարդկանց գրավեն դեպի իրենք, ո՞վ է խանգարում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-դր նախագահ Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել