Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության պակասի և վիրավորանքների փուլը հաղթահարված է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր ԱԳՆ-ում մեր բանակցություններն ու հանդիպումը նախագահին հետ հաստատեցին, որ մենք անցել ենք փոխադարձ անվստահության կամ դժգոհությունների փուլը»,-ընդգծել է նա։
Լավրովի խոսքով՝ լուծվել են բոլոր հարցերը Հայաստանի չկատարված սպառազինության մատակարարումների, ինչպես նաև դրանց վճարումների հետ կապված։
Խոսելով նոր սպառազինության մատակարարումների մասին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է պատերազմել ողջ Եվրոպայի դեմ։ ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման իրավիճակում Մոսկվան չի կարող ժամանակին կատարել իր բոլոր պարտավորությունները, սակայն նույնիսկ այս բարդ իրավիճակում փոխանցվում են մի շարք սպառազինության համակարգեր։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում ուկրաինացման նշաններ չկան, քանի որ երկրում չկան ռուսերենը և ռուսախոս մարդկանց ճնշող օրենքներ։
Ավելի վաղ Ռուսաստանը Հայաստանից տեղեկություն էր խնդրել ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի գնումների պլանների վերաբերյալ։