«Ուզել եմ, որ այս դատարանների դռներում քարշ գա՞նք»․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության «բերելու» մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լրագրողներից մեկի այն հարցին, թե 2-րդ նախագահի թիմակիցները իրեն են մեղադրում Նիկոլ Փաշինյանին իշխանության «բերելու» համար, ու նա ընդունում է արդյոք այս մեղքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«2018 թվականի մասին ես հիմա չեմ խոսելու։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսելու, ուզում եք հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել էսօրվանին, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա, ուզում եք ասեմ էդ պարագայում, ես մազոխիստ եմ էլի, իհարկե, ուզել եմ, որ այս դատարանների դռներում քարշ գա՞նք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել