Դատարաններում, նոտարական գրասենյակներում, Կադաստրում քաղաքացիների համար հաճախ ստեղծվում է փակուղային իրավիճակ, երբ նրանք չեն կարողանում իրավական առումով իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
Փաստաբանը 2 օրինակ ներկայացրեց, որոնցից մեկը վերաբերում էր եղբոր բնակարանը՝ որպես ժառանգություն ստանալու քաղաքացու ցանկությանը․ «Անձը դիմում է ներկայացրել նոտարին, ցանկություն հայտնել, որ ժառանգի իր մահացած եղբոր տունը։ Անցնում է բավականին ժամանակ՝ օրենքով նախատեսված 6 ամիսը, ինքը այցելում է նոտարական գրասենյակ, նոտարից տեղեկանում, որ եղբայրը, փաստորեն, զագսավորված է եղել, և ժառանգությունը ձևակերպվել է տվյալ անձի անունով։
Տվյալ քաղաքացուն ասել եմ, որ նոտարը պետք է մերժման որոշումը տրամադրի գրավոր տարբերակով։ Նոտարը ամեն հնարավոր տարբերակով խուսափել է դրանից, ես՝ որպես փաստաբան խնդրել եմ տրամադրել վստահորդի մերժման որոշումը, որպեսզի կարողանանք գործընթացը շարունակել, ստացել ենք այլ խուսագրական բնույթի պատասխաններ՝ բացի որոշումից»։
Մարատ Ատովմյանն ու իր վստահորդը դիմել են Նոտարական պալատի նախագահին, ստացել են պատասխան, որտեղ մի միտք է շոշափվել՝ գույքը ժառանգել ցանկացող անձը պետք է օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնի նոտարին․ «Դարձյալ ստեղծվել է փակուղային իրավիճակ, ստիպված կլինենք Արդարատության նախարարին դիմել»։
Մանրամասները՝ տեսանյութում։