Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթանում է «Իսակովի հողերի» գործով առաջին նիստը, որը նախագահում է դատավոր Արամ Գրիգորյանը։
Նիստի սկզբում, երբ քննարկվում էր կողմերից որևէ մեկին բացարկի միջնորդություն հայտնելու հարցը, հանրային մեղադրողը տեղեկացրեց, որ ինքն ու նախագահող դատավորը ժամանակին աշխատել են միմյանց հետ․ «Տարիներ առաջ ես և պարոն Գրիգորյանը համատեղ աշխատել ենք նույն կառույցում, աշխատանքի տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված՝ մենք այլևս սկսել ենք միասին չաշխատել, մեր մեջ եղել է զուտ աշխատանքային շփում։ Աշխատանքի բնույթը փոխվելուց հետո մեր մեջ շփում չի եղել, և նաև այս հանգամանքը բարձրաձայնելով՝ ուզում էի նաև նշել, որ իմ գնահատմամբ այս գործոնը որևէ կերպ չի կարող կաշկանդող հանգամանք հանդիսանալ դատարանի համար»։
Նա նաև հավելեց, որ որևէ ենթակայություն, վերադասություն իրենց միջև չի եղել, ընդամենը նույն ֆունկցիաներն են իրականացրել՝ որպես քննիչներ։