Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մայիսի 21-ին, «Իսակովի հողերի» գործով առաջին նիստն է, որը նախագում է դատավոր Արամ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նոր մեղադրանք է առաջադրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Այժմ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Նիստից առաջ դատարանի բակում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ դիտարկում ունի այս գործի հետ կապված, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ իրար հետ համաձայնեցրեք՝ ինչ հարցեր, որովհետև մեկ այլ կարևոր, չասեմ պարտադրված, բայց հանդիպում ունեմ»։
Տեսանյութը՝ այստեղ։