Օտարերկրացին հյուրանոցի հետնամասում հարվածել է քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել