Ազատությունից զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 19-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդի: Վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել