Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ և ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց ուղղեց Սերգեյ Լավրովին՝ կապված ՀՀ ընտրության իրավունքի հետ։ Նա հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։
Լավրովն ասաց, որ իրենք ճանաչում են ընտրության իրավունքը․ «Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ընկերների, հայ բարեկամների հետ՝ ի հեճուկս մի շարք խնդիրների, որոնք ծագեցին հարաբերություններում՝ միմյանց դիրքորոշումները լավ չհասկանալու պատճառով։ Ձեր դիրքորոշումը՝ կապված Հայաստանն ուկրաինացնելու հետ, անգամ մեկնաբանման կարիք չունի։ Դուք կողմ եք և սատարում եք նացիստական ռեժիմին»:
Խոսելով Արցախի մասին՝ Լավրովն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող մեղադրել, «որովհետև վերջին 20 տարիներին և՛ Պուտինը, և՛ Մեդվեդևը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում։ Խոսքը գնում էր սկզբում ադրբեջանական 7 շրջաններից 5-ը վերադարձնելու մասին՝ միջանկյալ պահպանելով Լաչինի և Քելբաջարի տարածքները, դրանք ահռելի տարածքներ են։ Այդպես կհետաձգվեր ԼՂ կարգավիճակի վերջնական լուծումը և երկար տարիներով։ Իսկ փաստացի խոսքը գնում էր, որ դա հետաձգվի և թողնվի ապագա սերունդներին։ Դա ինչ-որ բանով ավելի լավ էր, քան այն, ինչ հիմա ստացվեց»։
Մանրամասները՝ տեսանյութում։