Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, նրանից մեկը Շենգավիթ վարչական շրջանի նախկին աշխատակից է։
Երևանի ավագանու նիստի ընթացքում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ասաց՝ կարծում է՝ վերահսկողության խնդիր կա․ «Նախկին աշխատողներ են, ովքեր տարբեր պատճառներով, վատ աշխատելու պատճառով աշխատանքից ազատվել էին, իսկ այս աշխատակիցները, ովքեր, որ ազատվել են, խնդիր ա առաջացել վատ վերահսկողության։ Շաբաթներ առաջ մեկ աշխատակից ձերբակալվեց, ցավով եմ նշում, բայց նաև դա վատ վերահսկողության արդյունքն էր, որովհետև այն աշխատակիցները, ովքեր պետք է պատշաճ կերպով աշխատեին, ենթադրում եմ՝ թերացել են, էդտեղ խնդիր կար»։