«Ուզում եմ խոսել այն աշխատանքներից, որ ահռելի ծավալներով իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, այնպիսի ծավալներով, ինչպիսին չի իրականացրել երբէև։ Ես պատասխանատու հայտարարում եմ՝ այնպիսի ծավալներով, որ չի վերջին 35, 37 տարիների ընթացքում երբևէ չի իրականցվել»,-այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշեց՝ ամենամոլորեցնողը, որ արվում է, 2-3 մանկապարտեզները, որ դրվում են որպես խնդրահարույց, փորձում են պատկեր ներկայացնել, թե համատարած նման խնդիր կա։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։
«Ուզում եմ՝ մասշտաբը հասկանալի լինի. խոսքը գնում է 100-ից ավելի ծրագրի մասին, որից մի քանիսում ունենք խնդիր»,-նշեց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։