ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին հրամանագիր է ստորագրել՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին։
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա ԴԻՄԻՏՐԻՈՒԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»,-նշվում է հրամանագրում: