«Ո՞ւր էր Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բացմանը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արդյոք ներկա՞ էր։ Քանի՞ անգամ էր երկրի ղեկավարը այցելել Վազգեն Սարգսյանի շիրիմին»,-այս մասին իր ելույթում ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Նա հավելեց, որ ոչինչ չի արվել հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար․«Խոսում եք Վազգեն Սարգսյանից, բերում կապում եք ավագանու անդամի պատուհանի տակ մեքենայի այրվելուց»։
Ավելի վաղ ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու կոնտեքստում ավագանու անդամներից մեկը հիշատակել էր Վազգեն Սարգսյանին։