«Ի՞նչ է անում Թուրքիան․ ակնհայտ երևում է՝ Թուրքիայում օսմանյան երևույթը նոր զարթոնք է ստանում։ Թուրքիան փորձում է իր առաջնորդությամբ միավորել թրքախոս երկրներին, նույնիսկ հիմա խոսում են ռազմական ուժերի մասին․ սա սպառնալի՞ք է, թե՞ ոչ, իհարկե սպառնալիք է։
Այս տարածաշրջանում կա՞ մի երկիր, որ կարող է զսպել Թուրքիային, ինձ անուն տվեք մի երկրի, որն ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիային։ Ռուսաստանը երեք պետություններից (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ամենից հզորն է իր պոտենցիալով։
Ես 10 տարի նախագահ եմ եղել, դուք գտեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ»,-4 ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։