«Այսօր մտածել, թե եվրոպացին կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն է։ Մակրոնը մի սիրուն հայտարարություն կանի, կուրախանանք, միգուցե Հայաստանի վարչապետի հետ կգրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել ընդհանրապես։
Կա 3 պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան․ հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերը ավելի լավ։ Մշակութային կոդով մեզ համար ամենամոտ պետությունը Ռուսաստանն է»,-4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։