Իշխանություններն ասում են՝ այս մարդիկ այսքան գույք ունեն, ծագումը անհայտ է, ամենայն հավանականությամբ, թալանել են։ Ասում են՝ սիրելի ժողովուրդ, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը և մյուսները ուզում են պաշտպանել իրենց գույքը, որ մենք ցանկանում ենք ձեզ վերադարձնել։ Արդյոք Դուք ձևը գտե՞լ եք հանրության հետ խոսելու, ասելու, թե որն է Ձեր գույքի ծագման աղբյուրը։
Այս մասին լրագրողներից մեկը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին։
«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի, որը մոտավորապես 2010 թվականից մի քարոզչական մեքենա փորձում է ներդնել մարդկանց ուղեղների մեջ։
Դատախազության հայտի մեջ կա միայն այն, ինչ գրանցված է Կադաստրով, սեփականության իրավունքով, ամեն ինչով։ Մենք չենք վստահում դատական համակարգին, դատախազությունը գործիք է դարձել այս իշխանության ձեռքում»,-ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։