Առողջապահության նախարարությունից հայտնում են, թե ի՞նչ ծառայություններ է ներառում հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը։
Ըստ նախարարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է վիրահատական, թերապևտիկ և վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:
Հիմքը` առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 38-Ն հրաման